7-ամյա տղան հեծանիվով Շվեդիայից հասել է Գերմանիա
7-ամյա շվեդ Էդվին Բլոմդալը ծնողների հետ Շվեդիայի Կալմար քաղաքից հեծանիվով հասել է Բեռլին՝ անցնելով 370 կմ ճանապարհ: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն (Lenta.ru):
Բլոմդալի ընտանիքը սկզբնական շրջանում մտադիր էր ճանապարհորդության վրա ծախսել մեկ շաբաթ, սակայն տեղ է հասել 4 օրում: Ճանապարհորդության ժամանակ տղան բլոգում հրապարակել է նաև իր ճամփորդական նշումները:
Էդվինի ծնողները ենթադրում էին, որ իրենք ստիպված կլինեին հաճախ կանգ առնել, իսկ ճանապարհի մի մասն էլ հարկ կլիներ գնացքով անցնել: Սակայն ճանապարհորդության առաջին իսկ օրը ընտանիքին հաջողվել է անցնել 103 կմ ճանապարհ: Հաջորդ երեք օրերին նրանք օրական քշել են միջինը 100 կմ:
Հեծանվարշավին մասնակցել է նաև 3-ամյա Էմմա Բլոմդալը, ով տեղավորվել է մոր հեծանիվի հետևի նստատեղին: Ծնողները հուսով են, որ հաջորդ ուղևորության ժամանակ Էմման կվարի սեփական հեծանիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին