Ինչպես են սիրում շները (տեսանյութ)
Վերջին օրերին YouTube-ում հրապարակված տեսահոլովակներից ամենահայտնին է դարձել տեսագրությունը, որում շունը, որ երկու տարի տան անդամներից մեկին չի տեսել, նրան հանդիպելիս ուրախությունից ուշաթափվում է: Տեսահոլովակը արդեն 9 մլն-ից ավելի դիտում է հավաքել:
Տեսահոլովակի հեղինակները, այն հրապարակելիս, տեղեկացնում են, որ շանը տարել են անասնաբույժի մոտ և վերջինս հանգստացրել է` շունը լրիվ առողջ է, ուղղակի հուզմունքին չի դիմացել:
Ի դեպ, ըստ շների կենսաբանական ժամացույցի` երկու տարին նրանց համար 14 տարվա է հավասար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ