Facebook Messenger-ը դրամական փոխանցումներ կկատարի
Խոշորագույն սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր վերջին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մտադիր է ֆեյսբուքյան հարթակում զարգացնել էլեկտրոնային առևտուրը: Այն պետք է դառնա Facebook Mesenger-ի հավելված, գրում է «Վեստի. ռու»-ն:
Ցուկերբերգը նշել է, որ ծառայության մշակման ժամկետը կարող է ձգել մի քանի տարի:
Ֆեյսբուքի նման քայլը անակնկալ չի եղել լրագրողների համար: Ընկերությունը վերջին տարիներին փորձում է փորձարկել վճարային համակարգերի տարբեր ծրագրեր:
Ըստ աղբյուրի՝ Facebook Mesenger-ն ունի ավելի քան 200 մլն ակտիվ օգտատեր՝ ողջ աշխարհում, իսկ որոշ մրցակցող «մեսենջերներ» արդեն ունեն հստակ գործառույթներ վճարման համակարգերի, այնպես որ սոցկայքի այս քայլը տրամաբանական է թվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ