Սևանա լճում ավտոմեքենաներ են արգելափակվել
Նախօրեին Սևանա լճում մի քանի ավտոմեքենա է արգելափակվել. ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի մի ավտոմեքենա:
Նույն օրը դարձյալ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ավազի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նույն աղբյուրի, նույն օրը ստացված մեկ այլ ահազանգի հետքերով լիճ մեկնած փրկարարները թերակղզու մոտակայքում լճից հանել են «Նիսսան» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ