Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով մահացել է 1129 մարդ
Ռազմական գործողությունների մեկնարկից մինչև օրս Ուկրաինայում մահացել է 1129 մարդ, վիրավորվել` 3500-ը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` այս մասին ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկույցում, որը պատրաստել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչությունը:
Ըստ զեկույցի` զոհերի մեծ մասը մահացել են դիպուկահարների կրակոցից, որոնք հիմնականում կրակահերթ են բացել խաղաղ բնակչության շրջանում:
ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ օրեցօր աճող մարդկային զոհերի թիվը մեծագույն վնաս է քաղաքացիական հասարակության համար և այն դիտարկվում է որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ