Այս ամռանը մեծածավալ անտառային հրդեհներ չեն գրանցվել. Արթուր Ոսկանյան
Այս ամռանը ջերմաստիճանը 40-ի շեմը չի անցել, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 17-ին՝ հասնելով 38-39 աստիճանի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Անդրադառնալով այս ամռանը խոտածածկ տարածքներում գրանցված հրդեհներին՝ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը տեղեկացրեց. «Այս տարի այրվել է ընդամենը մի քանի հեկտար խոտածածկ տարածք, իսկ մեծածավալ անտառային հրդեհներ չեն գրանցվել»:
Նա նաև ավելացրեց, որ հրկիզված տարածքները մշակվում և խնամվում են:
Հանդիպմանը ներկա բժիշկ-սրտաբան Վահե Սարգսյանն էլ խոսելով մարդու առողջության վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության մասին ասաց, որ ցերեկային ժամերին մեծահասակները, հատկապես սրտանոթային խնդիրներ ունեցողները, պետք է խուսափեն դրսում լինելուց և ավելի շատ ժամանակը անցկացնեն հով տեղերում:
«Այս սեզոնին սրտանոթային խնդիրներով դեպքեր այնքան հաճախ չեն գրանցվում, ինչպես գարնանը, քանի որ այդ հիվանդությունները ակտիվանում են գարնանը»,-ավելացրեց սրտաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին