Երկրպագուները խափանել են Դենիել Ռեդկլիֆի ֆիլմի պրեմիերան
Մեխիկոյում ստիպված են եղել չեղյալ հայտարարել Դենիել Ռեդկլիֆ «Իսկ եթե» (What if) ֆիլմի պրեմիերան: Քաղաքի իշխանությունները նման որոշում են ընդունել մեծ քանակությամբ երկրպագուների պատճառով, ովքեր եկել էին դերասանին տեսնելու՝ մինչ ֆիլմի ցուցադրության սկսելը: Լուրը հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Պրեմիերան պետք է կայանար հուլիսի 31-ին քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է, որ կարմիր գորգի վրա սպասվածից շատ մարդ է հավաքվել և իրենք ստիպվեած են եղել կազմակերպիչներին հրահանգել չեղյալ հայտարարել միջոցառումը:
«Մենք բարձր ենք գնահատում ձեր ոգևորությունը, բայց այս որոշումը դուրս է մեր վերահսկողությունից»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը հավաքվածներին
«Իսկ եթե» ռոմանտիկ կոմեդիան առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի փառատոնին՝ 2013-ի սեպտեմբերի 7-ին: ԱՄՆ-ում պրեմիերան կկայան օգոստոսի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ