Հարաբերությունները ճիշտ է պարզել լավ ճաշելուց հետո
Սովածության զգացումը կարող է էականորեն փչացնել ընտանեկան հարաբերությունները: 107 ամուսնական զույգի շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցաած ժամանակ մարդիկ հակված են վիճել ամուսինների հետ: Օհայոյի համալսարանից Բրեդ Բուշմանն այն համոզմանն է, որ դա կարող է բերել մինչև անգամ ընտանեկան բռնության: «Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, անցկացված հետազոտության ընթացքում գնահատվել է, թե մարդիկ ինչքանով են գոհ ամուսնությունից:
Այնուհետ 21 oրվա ընթացքում երեկոյան չափել են մասնակիցների արյան մեջ շաքարի պարունակությունը: Պարզվել է, որ արյան մեջ շաքարի ցածր մակարդակ ունեցող զույգերն առավել հաճախ են վիճում, բարձրացնում են ձայնն ու գոռգոռում են բավականին երկար ժամանակ:
Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս ծանր խոսակցությունից առաջ մի լավ ուտել: Իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը կարելի է արագ ավելացնել՝ ածխաջրեր ուտելով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ