«Ռոստելեկոմը» Երևանում սկսել է շահագործել 40 ԳԲ/Վ արագությամբ շղթա
«Ռոստելեկոմը» Երևանում կառուցել է գերարագ շղթա, որը տարածվում է ողջ քաղաքով: Շղթան բոլոր երևանյան սպառողներին, այդ թվում նաև կորպորատիվ հաճախորդներին, ապահովում է կայուն, անխափան ու բարձր արագության ինտերնետ հասանալիությամբ:
«Ռոստելեկոմի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ գերարագ շղթայի կառուցման ժամանակ օգտագործվել են Extreme Networks ընկերության սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: Նշված ընկերությունն առաջատարներից է ցանցային համակարգերի միջազգային շուկայում:
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, ՀՀ տարածքում իր MPLS ցանցում օգտագործում է 20 Գբ/վ արագության միացումներ, միևնույն ժամանակ գրեթե բոլոր քաղաքներն ապահովված են պահուստային գծերով: Այս ցանցը «Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդների համար հնարավոր է դարձնում «մեկ գրասենյակի մակարդակում» իրենց բոլոր հանրապետական մասնաճյուղերի միավորումը:
«Ռոստելեկոմի» GPON ցանցը տարածվում է ՀՀ 19 քաղաքներում՝ կիրառելով «օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» տեխնոլոգիան:
«Ռոստելեկոմն» իր ենթակառուցվածքների հաշվին ապահովում է ծառայությունների լայն շրջանակ և դա է պատճառներից մեկը, որ լոկալ պրովայդերների, կոմերցիոն բանկերի, պետական կառույցների ու հաստատությունների գերակշիռ մասը վստահում և օգտվում են ընկերության ծառայություններից:
«Ռոստելեկոմը» Հայաստանում շահագործում է խոշորագույն և միակ օպտիկա-մանրաթելային ցանցը, որն ապահովում է փոխկապակցում տարածաշրջանի բոլոր մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների հետ Վրաստանի և Իրանի միջազգային կապուղիների միջոցով: