Ն.Փաշինյանը սահմանապահ գյուղերի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել
Քիչ առաջ ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դրեցի «Հայաստանի Հանրապետության Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:
Նախագծով նախատեսվում է Սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝
ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով:
բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:
գ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:
դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
ե) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Հողի հարկից ազատված համայնքներում մշակովի հողատարածքների մակերեսն ավելացել է
Ն.Փաշինյանը` սահմանամերձ Բերքաբերից. Իրավիճակը լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ