Պենտագոնը ձախողել է Սիրիայում գերեվարված ամերիկացի պատանդների ազատագրման օպերացիան
Պենտագոնը ձախողել է Սիրիայում գերեվարված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի ազատագրման օպերացիան, ում գլխատել էր «Իսլամական պետության» գրոհայինը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Օպերացիայի մեջ մտնում էին ցամաքային և օդային գործողություններ ու ուղղված էր «Իսլամական պետության» կոնկրետ ցանցի վրա: Ցավոք, առաքելությունն անհաջողությամբ ավարտվեց, քանի որ գերիներն այդտեղ չեն եղել»,-հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Կիրբին` վստահեցնելով, որ «ԱՄՆ կառավարությունն ամեն ինչ անում է իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:
Շրջանում, որտեղ ըստ ամերիկյան հետախուզության, գտնվում էին պատանդները, իջեցվել են մի քանի տասնյակ զինվորներ: Փոխհրաձգության արդյունքում ոչնչացվել է մի քանի զինյալ:
Թե երբ է իրականացվել հատուկ գործողությունը, չի հաղորդվում, սակայն ԱՄՆ նախագահի` ահաբեկչության դեմ պայքարի օգնական Լիզա Մոնակոն պարզաբանել է, որ Բարաք Օբաման «առաքելության իրականացման թույլտվությունը տվել էր այս ամռան սկզբին»:
Հատուկ գործողության ձախողման մասին լուրը հայտնվել էր լրագրողի սպանությունից մեկ օր անց:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» գրոհայինը Ջեյմս Ֆոուլիին գլխատել էր Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ամերիկյան ավիահարվածների պատճառով: Սթիվեն Ֆոուլիին զինված անձին առևանգել էին 2012 թվականին Սիրիայում: Նա համագործակցում էր Global Post կայքի և France Presse գործակալության հետ:
Իսլամիստների մոտ դեռ գերի է ևս մեկ լրագրող` Սթիվեն Սոթլոֆը, ում առևանգել էին 2013 թվականին Լիբիայում: Նրանք հայտարարել են, որ Սթիվենի կյանքը կախված է ԱՄՆ հետագա գործողություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին