ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելին և «ՀԱՄԱՍ»-ին կոչ է արել անհապաղ հումանիտար հրադադար հաստատել
ՄԱԿ ԱԽ-ն իր խորը անհանգստությունն է հայտնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է արել վերսկսել կայուն ու երկարաժամկետ հրադադար հաստատելու վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Անվանգության խորհրդի նախագահող, ՄԱԿ-ում Միացյալ թագավորության մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը լրագրողներին հայտնել է, որ ԱԽ անդամները կողմերին նաև կոչ են արել «թույլ չտալ իրավիճակի թեժացում և պայմանավորվել հումանիտար անհապաղ հրադադարի մասին»:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը իր հերթին դատապարտել է հրադադարի խախտումը` կողմերին հիշեցնելով, որ նրանք չպետք է թույլ տան իրավիճակի հետագա սրումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը խախտել էին օրեր առաջ ձեռք բերած հումանիտար հրադադարի համաձայնությունը և միմյանց ուղղությամբ հրթիռներ արձակել:
Հուլիսի 8-ից, երբ Իսրայելը սկսեց «Պաշտպանության սահման» ռազմական գործողությունը, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 2016 պաղեստինցի, մեծամասամբ քաղաքացիներ: Իսրայելական կողմն ունեցել է 66 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին