Հայաստանը դատապարտում է ամերիկացի լրագրողի սպանությունը
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարություն է տարածել Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ:
«Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:
Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը և վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում տեղադրել էր մի տեսանյութ, որտեղ գլխատում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Իսլամիստները հայտարարել էին, որ լրագրողին գլխատել են Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ամերիկյան ավիահարվածների պատճառով: Ֆոուլիին զինված անձինք առևանգել էին 2012 թվականին Սիրիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին