Վթար Երասխ գյուղի մոտակայքում. 27-ամյա վարորդը մահացել է
Այսօր՝ ժամը 14.17-ին ԱԻՆ փրկարարական ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կողաշրջվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
ԱԻՆ մամուլի բաժնից հայտնում են, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երասխ-Պարույր Սևակ հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտգված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը:
Վարորդ 27-ամյա Ա. Խ.-ն տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ