Հնդկաստանում արգելվել է ցուցադրել Իդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմը
Հնդկաստանում արգելվել է Իդիրա Գանդիի սպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը, այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով BBC News-ին:
Փորձագետները գտնում են, որ հանցագործների մեծարումը կարող է հանգեցնել համաժողովրդական աղմուկի և ագրեսիայի: «Հասարակության ադամանդները» (Kaum De Heere) ֆիլմի պրեմիերան պետք է կայանար օգոստոսի 22-ին:
Հանձնաժողովը, որը հաստատում է ֆիլմերը, նշել է, որ ֆիլմում Հնդկաստանի ներքին գործերի նախարարությանը սպառնալիք են տեսել:
Պրոդյուսեր Ռավինդեր Ռավին փորձել է պաշտպանել աշխատանքը, բայց անարդյունք է եղել. «Ես հետևել եմ դատական գործընթացին, կարդացել սպանության հետաքննությունը, շատ ժամանակ եմ անցկացրել հանցագործների ընտանիքի հետ, մինչ այս աշխատանքը սկսելը: Քաղաքական սպանությունների մասին նման ժապավեններ նկարահանվել են ողջ աշխարհում, իսկ ինչու՞ չի կարող ֆիլմ լինել տիկին Գանդիի սպանության մասին»,- ասել է նա:
Նշենք, որ Ինդիրա Գանդին սպանվել է 1984 թվականին՝ սեփական թիկնապահների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին