Անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում՝ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան երեխաներին կոշիկներով և բավականին մեծ քանակության գրենական պիտույքներով ենք ապահովում։ Երևանի քաղաքապետարանը ճիշտ տարեսկզբից՝ տոնական միջոցառումներից սկսած մի քանի սոցիալական ընդգրկուն ծրագրեր արդեն իրականացրել է, որոնք անշուշտ նաև այս ընտանիքներին էին ուղղված և որպեսզի հնարավորինս թեթևացնենք նրանց սոցիալական հոգսը, այսօր արդեն նախապատրաստվում ենք ձմեռվա նմանատիպ մի ծրագրի»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Ծրագրի շահառու բոլոր ընտանիքները փաթեթները կստանան առաջիկա երկու օրում՝ ըստ կազմված ժամանակացույցի։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ