Փրկարարական նոր մեքենաներ՝ ՀՀ ԱԻՆ-ին
Այսօր ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում տեղի ունեցավ «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ-ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը: Նվիրաբերվել է 4 հրշեջ, 1 փրկարարական, 1 շտապօգնության, 1 կապի կառավարման մեքենա:
Ցուցադրությանը ներկա ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ-ը կուղարկի լեռնային շրջաններ:
«Կարծում եմ՝ մեքենաները կուղարկվեն սահմանամերձ շրջաններ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,-ասաց նախարարը:
Նախարարը նաև հայտնեց, որ մարզերում փրկարարական 300 մեքենա կա, որոնք հին են, և նորերով փոխարինվելու անհրաժեշտություն կա:
Նշենք, որ Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը:
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին:
Արմեն Երիցյանը շնորհակալագրեր հանձնեց Գաբրիել Ջամբարջիին և Բեռնար Ժանենենին:
Ցուցադրությունը լուսանկարներով՝ դիտեք այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ