Կբարելավվի սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի փաստաթղթում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով: ՀՀ կառավարությունը ապահովելու է 20 տոկոս համաֆինանսավորում` հարկերի մասով:
Ծրագիրն իրականացվելու է 2014-2018թթ. ժամանակահատվածում:
Նիստում ընդունված որոշումներից երկուսն ուղղված են «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կիրարկման ապահովմանը:
Եվս երկու որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ծրագրերից երկուսի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները: Առաջինը գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրելիք 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիրն է, մյուսը` Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և ՄաստերՔարդ հիմնադրամի տեխնիկական օժանդակությունը, որով իրականացվելու է «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը:
Այն կյանքի է կոչվելու 15-29 տարեկան երիտասարդների շրջանում և հնարավորություն է տալու ստեղծել ՀՀ աշխատանքի շուկան բնութագրող տվյալների շտեմարան:
Կառավարությունը հավանություն է տվել նաև բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին, որը կնպաստի բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ