Փրկարար կամավորական ջոկատներ ՀՀ մարզերում՝ ֆրանսիական կազմակերպության աջակցությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ֆրանսիական «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ համագործակցելով՝ գյուղական համայնքներում փրկարարական աշխատանքներին մասնակցության ակտիվացման ծրագիր կանցկացնի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Քաղաքացիական պաշտպանությունառանց սահմանների» կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԻնախարարի խորհրդական Բեռնար Ժանենը:
Ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության մյուս նախաձեռնությունը մարզերում փրկարար կամավորական ջոկատների ստեղծումն է:
«Նախաձեռնության հեղինակը ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն է: Ամեն ինչ անելու ենք՝ այն կյանքի կոչելու համար: Կապ կհաստատենք նաև Ֆրանսիայի տարբեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ, որպեսզի նրանք էլ մեզ օգնեն այս ծրագրը կյանքի կոչելու»,- նշեց Ժանենը:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էլ հայտնեց, որ ծրագրի իրականացման համար նախարարությունը կդիմի նաև ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան օգնությանը, քանի որ կամավոր փրկարարական ջոկատների ստեղծման առումով լավագույնը Ֆրանսիայի փորձն է:
Կարդացեք նաև՝
Փրկարարական նոր մեքենաներ՝ ՀՀ ԱԻՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին