ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրել է հերթական տոնը «Լիարժեք կյանք» ՀԿ ամառային ներառական ճամբարի երեխաներին
2014 թվականի օգոստոսի 28-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված «Լիարժեք կյանք» ՀԿ ներառական ճամբարում /ք. Ստեփանավան, «Էլեն» հանգստյան տուն/ տեղի է ունեցել ճամբարային սեզոնի փակումը:
Երեխաներին հյուրընկալվել են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները` «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երեխաներին այցելության են եկել նաև հայտնի դերասաններ: Նրանք շփվել են երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային, պարապմունքներին և հանգստի պայմաններին: Ներկայացման ավարտից հետո երեխաները ՎՏԲ-Հայստան Բանկի կողմից ստացել են նվերներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպած միջոցառումները երեխաներին ուրախություն են պարգևում` տալով նրանց հնարավորություն իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ: Հուսով եմ` երեխաները լավ անցկացրին իրենց ամառային հանգիստը և պատրաստ են նոր ուժերով և խանդավառությամբ սկսելու ուսումնական տարին»:
«Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների տարեցտարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ»,-ասել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին