Մահվան ելքով վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
Օգոստոսի 31-ին, ժամը 20.06-ին ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Լ. Ս.-ը (ծնվ. 1990թ) և ուղևոր Ա. Ս.-ը (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ` բժիշկներն արձանագրել են Լ.Ս.-ի մահը, իսկ Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ