Հասարակություն 20:31 16/09/2014

Երեք պատմություն քաղաքապետի մասին. մետրոն, քաղաքի վերափոխումն ու բանաստեղծը

«Այն ժամանակ, երբ մայրաքաղաքի ղեկավարին անվանում էին ոչ թե քաղաքապետ, այլ Երևանի Քաղխորհրդի գործկոմի նախագահ և նրան ոչ թե ընտրում էին, այլ նշանակում, կար գնահատման մեկ բացարձակ չափանիշ` համաժողովրդական սերը: Քվեարկության որևէ արդյունք չէր կարող համեմատվել կամ չափվել այդ «ցուցանիշի» հետ: Հենց այդ սիրո ընտրության առավելագույն ձայներն արդարաբար վաստակած մարդկանցից մեկն էլ եղել ու մնում է Գրիգոր Հասրաթյանը, ով մեր մայրաքաղաքը ղեկավարեց 1962-1975 թվականներին: Նրա մասին շատ հետաքրքիր պատմություններ կան: Մենք կպատմենք ընդամենը երեքը, որ լսել ենք տարբեր առիթներով»,- իր բլոգում գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանն ու ներկայացրել պատմությունները:

ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎԵՐՈՎ

Զանազան պատմություններ կան այն մասին, թե ինչպես Հայաստանի իշխանություններին հաջողվեց Երևանում մետրոպոլիտենի կառուցման համաձայնություն ստանալ Մոսկվայից: Այդ պատմությունները լրացնում են մեկմեկու, բայց բոլոր դեպքերում անուրանալի է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մասնակցությունը: Ահա դրանցից մեկը:

Ասում են` Հասրաթյանը սիրում էր կրկնել, որ եթե հարմար առիթն ինքնուրույն չի ներկայանում, ապա պետք է հնարամիտ լինել ու ստեղծել այն: Այդպես եղավ նաև Երևանի մետրոյի պարագայում: Լսելով այն մասին, որ աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնելու ԽՍՀՄ տրանսպորտի փոխնախարարը, քաղաքապետը դիմում է Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին` առաջարկելով ռուս պաշտոնյային հրավիրել նաև Երևան: Քոչինյանը հավանություն է տալիս և հրավերն ուղարկում է: Բարձրաստիճան հյուրին ընդունելու համար բոլոր նախապատրաստությունները ստանձնում է Հասրաթյանը: Ծրագրում ընդգրկվում է նաև երեկոյան զբոսանք մայրաքաղաքի փողոցներում:

Միայն թե այս անգամ փոխնախարարին վիճակված չէր վայելել երևանյան թափառումների ողջ հմայքը: Հասրաթյանը ջանացել էր նրա զբոսանքը վերածել տառապանքի: Քաղաքի ավտոտեսուչներին նախապես հանձնարարություն էր տրվել այն փողոցներում, որտեղով պիտի անցներ Մոսկվայի ներկայացուցիչը, արհեստական խցանումներ ստեղծել: Իսկ վարորդն իր հերթին ստացել էր հատուկ մշակված երթուղին, համաձայն որի հաճախակի պիտի հատեին այնպիսի ճանապարհներ, որոնցով երկաթգիծ էր անցնում, և այդ հատումը պիտի համընկներ այն պահերի հետ, երբ ուղեփակոցներն իջեցված էին: Մի խոսքով, դա զբոսանք չէր, այլ չարչարանաց գիշեր:

Առավոտյան նյարդայնացած փոխնախարարն ինքն է մտնում Քոչինյանի աշխատասենյակ ու միանգամից վրա տալիս. «Անտոն Երվանդովիչ. այս ի՞նչ է կատարվում ձեր մայրաքաղաքում: Ուղղակի անհնար է դարձել հանգիստ երթևեկելը: Երևանին շտապ մետրոպոլիտեն է անհրաժեշտ…»:

Գրիգոր Հասրաթյանն այդ պահին իրավունք ուներ վայելելու իր մտահղացման փայլուն հաղթանակը:

ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹԱՔՆՎՈՂՆԵՐԻՑ ՉԷՐ

1960-ականներին վերափոխվող Երևանը չէր կարող խուսափել այնպիսի երևույթից, ինչպիսին էր հին թաղամասերի և տների վերացումն ու դրանց փոխարեն նորերի կառուցումը: Հասկանալի է, որ ինչպես այսօր, այն տարիներին ևս մարդիկ դժվարությամբ էին համակերպվում իրենց նախկին տներից հրաժարվելու, նոր բնակության վայր տեղափոխվելու մտքի հետ: Սա էլ իր հերթին դժգոհության, անհամաձայնության մթնոլորտ էր ձևավորում, որի առաջին հասցեատերը քաղաքապետն էր: Սակայն Գրիգոր Հաստաթյանն այն մարդկանցից չէր, ովքեր թաքնվում էին որոշումների, վճիռների, կարգադրությունների թիկունքում: Եվ ահա մի գեղեցիկ օր երևանցիները ականատես եղան տեսարանի, որն այն ժամանակների համար պարզապես երևակայությունից դուրս էր:

Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հսկա ցուցատախտակի վրա տեղադրվել էր քաղաքի վերափոխման նոր նախագիծը և Հասրաթյանն անձամբ անցորդներին, հավաքված մարդկանց պարզաբանումներ էր տալիս այդ մասին: Բուռն քննարկում էր, երբեմն շատ կտրուկ որակումներով, սակայն դա Երևանը սիրողների և քաղաքի ապագայով մտահոգվածների բանավեճ էր: Քաղաքապետը չէր եկել առարկելու, այլ բացատրելու, հիմնավորելու, համոզելու: Եվ մարդիկ գնահատեցին Հասրաթյանի խիզախությունը:

Հետագա օրերին Հասրաթյանի նախաձեռնությունը էլ ավելի մեջ ընդգրկում ունեցավ: Առևտրի կետերի պատուհաններին, հասարակական վայրերում սկսեցին փակցվել Երևանի այս կամ այն հատվածում նոր շինարարություններ իրականացնելու նախագծերը: Բոլոր արձագանքները հոսում էին դեպի քաղաքապետարան: Վաղվա Երևանի ծրագրերը մշակվում էին` դրանք հաշվի առնելով:

ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՄԱՐ

2007 թվականի գարնանը նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ զրուցում էինք Պարույր Սևակի մասին: Նկարիչը հետաքրքիր դեպքեր էր պատմում իր բանաստեղծ ընկերոջ կյանքից: Հետո ստացվեց այնպես, որ զրույցի ընթացքում անդրադարձանք Սևակի ողբերգական մահվան հանգամանքներին: Մասնավորապես խոսում էինք այն մասին, որ նա մեքենա վարել չգիտեր, սակայն միշտ երազում էր ձեռք բերել: Եվ ահա 1970-ի տարեվերջին վճռում է մեկընդմիշտ լուծել չարչրկված հարցը: Ստորև ներկայացնում ենք Սարգիս Մուրադյանի խոսքի ձայնագրության սղագրությունը.

«Պարույրը հաճախ էր գյուղ գնում` իր առանձնատան շինարարության նպատակով, իսկ ես այն տարիներին արդեն մեքենա ունեի: Այն ժամանակ նա սկսել էր օգտվել նաև իր մտերմուհի, կառավարությունում աշխատող Էմմա Սաթունյանի ծառայողական մեքենայից: Վարորդը շատ լավ երիտասարդ էր: Մենք մոտ էինք ապրում: Մի օր առավոտյան Սևակը զանգահարեց, թե` գյա, ի՞նչ ես անում, արի միասին նախաճաշենք: Գնացի: Կինը` Նելլին, սեղան գցեց: Այդ ժամանակ Պարույրն ասաց. «Քավորին էլ չկանչե՞նք»: Քավորը Սևակի սանահայր Վազգեն Բաբայանն էր` առևտրի բնագավառի աշխատող: Վազգենն էլ եկավ: Կարծեմ նախաճաշին նաև ճարտարապետ Ջիմ Թորոսյանին էլ հրավիրեցին: Նստած զրուցում էինք: Խոսք եղավ Պարույրի` գյուղ գնալ-գալու մասին: Ասաց. «Հոգնել եմ ու նաև ամաչում եմ ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրելուց, որ ինձ Չանախչի տանի: Ժամանակը չէ՞, որ ես էլ մեքենա ունենամ»: Ասացինք. «Իհարկե, լավ կլինի, բայց կկարողանա՞ս մեքենա վարել»: Ծիծաղեց, թե` ամեն մի հիմար վարում է, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ: Կսովորեմ: Այդ խոսակցության վրա ես հարցրեցի.

- Կուզե՞ս հենց այս պահին ճշտեմ:

Զանգահարեցի Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին և հարցրեցի. «Կարո՞ղ ենք ես և Պարույրը գալ Ձեզ մոտ»: Ասաց. «Աչքիս վրա, իհարկե»: Այն տարիներին անձնական մեքենա ձեռք բերելը հեշտ բան չէր: Գնացինք: Դիմավորեց շատ ջերմ: Մի կողմ թողեց իր հրատապ գործերը և նստեց մեզ հետ: Բացատրեցինք մեր գալու նպատակը: Հասրաթյանն ասաց. «Այս պահին քաղաքում ոչ մի մեքենա չկա: Ընդամենը մի «Վոլգա» կա, այն էլ վիճակախաղի համար է: Եթե ուզում եք, ես հենց հիմա զանգ կտամ, կասեմ, որ այդ մեքենան վիճակախաղից հանեն: Կարող եք հենց այսօր էլ գնալ ու վերցնել»: Մենք անակնկալի եկանք: Ու՞մ մտքով կանցներ, որ բանաստեղծին օգնելու համար քաղաքապետը կարող էր նույնիսկ այդպիսի ծայրահեղ քայլի դիմել:

Իսկ նա դա արեց միանգամից` առանց ավելորդ կամուկացի: Հասրաթյանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց ում հարկն է, և ասաց. «Այդ մեքենան կպահեք, Պարույր Սևակը երբ որ գա` կտաք իրեն»: Քաղսովետից դուրս եկանք բարձր տրամադրությամբ: Պարույրը Վազգենին ասաց. «Ես տանն այդքան փող չունեմ, դու պիտի օգնես»: Վազգենը շատ պատրաստակամ համաձայնեց: Հենց ճանապարհին էլ մտանք նրանց տուն, փողերը վերցրեցինք ու մեկնեցինք ավտոկայանատեղին: Ձևակերպումներն արագ կատարեցինք: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորս միասին մեքենան Չանախչի տարանք, որպեսզի թողնեինք գյուղում, ու Պարույրն էլ վարել սովորեր: Ճանապարհին կատակում էինք, որ թեև նա վիճակախաղի տոմս չէր գնել, բայց ամենաթանկ շահումն էր ունեցել` Հասրաթյանի օգնությամբ…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}