Համագործության հուշագիր` Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ինստիտուտի հետ
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել հանդիպում Գլխավոր վարչության և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության «Ուլյանովսկի քաղացիական ավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան (ինստիտուտ)»-ի պատվիրակությունների միջև:
Ըստ ՔԱԳՎ մամլո ծառայության` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելուց հետո Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը և ուսումնարան-ինստիտուտի ռեկտոր Սերգեյ Կրասնովը ստորագրել են երկու կազմակերպությունների միջև Համագործության մասին հուշագիր: Վերջինով նախատեսվում է ընդլայնել երկուստեք համագործակցությունը կադրերի պատրաստման, կրթական գործընթացի որակի բարելավման համատեղ աշխատանքների կազմակերպման, համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման, միջազգային մակարդակի մասնագիտական միջոցառումների կազմակերպման և այլ առումներով:
Նշվել է, թե այն, որ 2011 թվականից տարեկան Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի ուսանում են «Ուլյանովսկի քաղավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարան (ինստիտուտ)»-ում, մեծ ավանդ է Հայաստանի Հանրապետության օդաչուական կադրերի պատրաստման և թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման գործում:
Ելնելով համագործակցության արդյունքներից, Արտյոմ Մովսեսյանը միջոցառման ավարտին Սերգեյ Կրասնովին պարգևատրել է «Ավիացիայի ոլորտում նշանակալի ներդրման համար» մեդալով, իսկ պատվիրակության անդամներին՝ շնորհակալագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր