ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Էստոնիայում
Էստոնիայի խորհրդարանում` Ռիյգիկոգուում, նախօրեին ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Էստոնիայի խորհրդարանում առաջին անգամ է տեղի ունեցել օտարերկրյա պետության ազգային տոնին նվիրված միջոցառում:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս) և Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը:
Դեսպան Այվազյանը շնորհակալական խոսքեր է ուղղել Էստոնիայի Ռիյգիկոգուի ղեկավարությանը` ՀՀ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը հյուրընկալելու համար:
Դեսպանն իր խոսքում անդրադարձել նաև հայ-էստոնական հարաբերությունների պատմությանը` նշելով դրանց հետագա զարգացման կարևորությունը:
Ընդունելությանը ներկա են եղել Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը, Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, խորհրդարանի ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդման, օրենսդիր մարմնի այլ անդամներ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ