«Գրանդ սպորտ»-ի տնօրենը տուգանվել է
Ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Բ. Սարգսյանի որոշմամբ «Գրանդ սպորտ» ընկերության տնօրենը տուգանվել է:
Որոշումից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը Հայաստան է ներմուծել 116 կգ քաշով խառը ապրանքներ, դրանց վերաբերյալ մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին օրենքով սահմանված 10 օրում չի ներկայացվել:
Բ. Սարգսյանի որոշմամբ, ընկերության տնօրեն Ս. Հարությունյանը տուգանվել է 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան