Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-25-ին, 27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 23-ի ցերեկը, 26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ–արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հաղորդում է, որ օդի ջերմաստիճանը 25-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում` սեպտեմբերի 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-25-ին, 27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին