ԼՂՀ պատվիրակությունը` IFTM-Top Resa միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Սեպտեմբերի 23-26-ը Փարիզ քաղաքում կայացել է IFTM Top- Resa -2014 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև ԼՂՀ պատվիրակությունը` ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունը հանդես էր եկել առանձին տաղավարով, որը ձևավորված էր ավանդական ոճով ու որտեղ ներկայացված էին Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին, քարտեզներ և այլն: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության մամուլի ծառայությունը:
Մասնակիցների պնդմամբ, աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ոչ միայն զբոսաշրջային մասնագետների մոտ, այլև սովորական այցելուների և ուրախացնողն այն էր, որ տարեց տարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին և հատուկ այցելում են Արցախի տաղավար:
«Ավանդույթի» համաձայն ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը սակայն ինչպես միշտ ձախողվել է:
Հարկ է նշել, որ զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար, որը մեկնարկել էր դեռևս 1978 թվականից Ֆրանսիայի Դևիլ քաղաքում, իսկ 2008-ից տեղափոխվել է Փարիզ դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր