Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձը հունվարից կբարձրանա. Ռ.Ջաղինյան
Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձը միանշանակ կբարձրանա: Այս մասին Ազգային Ժողովում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը` հաստատելով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի ունեցած տեղեկությունը:
Նշենք, որ Ս.Ֆարմանյանը, հղում անելով 2015թ-ի պետական բյուջեի նախագծին, որն արդեն կառավարության նախնական հավանությանն է արժանացել, հետաքրքրվեց, թե որքանով է այդ բարձրացումը լինելու:
Ըստ Ռ.Ջաղինյանի` պարզ չէ, թե քանի տոկոս բարձրացման մասին է խոսքը, բայց բարձրացումը միանշանակ տեղի է ունենալու:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ