Լեդի Գագան ամուսնացել է
Խոսակցություններն այն մասին, որ 28-ամյա էպատաժային Լեդի Գագան և 33-ամյա դերասան Թեյլոր Կիննին պատրաստվում են ամուսնանալ դեռ անցած գարնանից են շրջանառվում: Հարսանիքը, ասում էին, անընդհատ հետաձգվում էր հարսնացուի քմահաճության պատճառով: Բայց, կարծես թե, զույգը գաղտնի ամուսնացել է. մամուլին այդ մասին չեն հայտնել, բայց Թելորի մատին ամուսնական մատանի է շողշողում:
«Passion.ru»-ի հիշեցմամբ, Լեդի Գագան ու Թեյլոր Կիննին արդեն երեք տարի է միասին են:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր