Օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 2-4 աստիճանով. ԱՎԾ
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության, օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 2-4 աստիճանով:
Միջին ջերմաստիճանն առաջին տասնօրյակում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով, երկրորդ տասնօրյակում` 3-4 աստիճանով, երրորդ տասնօրյակում`4-5 աստիճանով:
Միջին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտավայրում կազմել է +35 +360C, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում` +33 +350C, ՀՀ Տավուշի մարզում` +31 +350C, ՀՀ Լոռու մարզում և Սյունիքի նախալեռներում` +27 +290C, ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +26 +310C (Սեմյոնովկա գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ)` +230C):
Ամենաբարձր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է օգոստոսի 18-19-ին և 29-ին: Սյունիքի հովիտներում գրանցվել է +38 +420C, Արարատյան դաշտավայրում` +38 +400C, ՀՀ Տավուշի մարզում և Արագածոտնի նախալեռներում` +36 +390C, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում` +30 +350C (Սեմյոնովկա գյուղում` +270C):
Միջին նվազագույն ջերմաստիճանը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում կազմել է +10 +150C, ՀՀ Սյունիքի մարզում` +13 +180C (ք.Սիսիանում` +100C, ք.Մեղրիում` +230C), ՀՀ Տավուշի մարզում, Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում` +18 +200C (ք.Դիլիջանում (ՀՀ Տավուշի մարզ)` +130C):
Ամենացածր ջերմաստիճանը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գրանցվել է +8 +130C (Աշոցք գյուղում (ՀՀ Շիրակի մարզ)` +40C), ՀՀ Սյունիքի մարզում` +9 +140C (ք.Մեղրիում` +210C), ՀՀ Տավուշի մարզում, Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում` +16 +200C (ք. Դիլիջանում` +100C):
Օգոստոսի 5-7-ին հանրապետության շրջանների մեծ մասում, 21-31-ին առանձին շրջաններում դիտվել է անձրև և ամպրոպ:
Ամսական տեղումների քանակը տարածաշրջանների զգալի մասում եղել է նորմայից ցածր, Արարատյան դաշտավայրում այն կազմել է նորմայի 11-14%-ը, ՀՀ Սյունիքի մարզում` 20-60%, ՀՀ Լոռու մարզում` 25-75%, ՀՀ Գեղարքունիքի մարզում` 26-70%, ՀՀ Շիրակի մարզում` 50-90%, ՀՀ Արագածոտնի մարզում` 79-125% և միայն ՀՀ Տավուշի մարզում այն եղել է նորմայից բարձր` 113-120%:
Ամսվա ընթացքում առանձին վայրերում դիտվել է կարկուտ: Ամսվա մեծ մասում ք.Երևանում երեկոյան ժամերին դիտվել է քամի 18-23 մ/վրկ արագությամբ:
Ջրի միջին ամսական ելքերը հանրապետության գետերում հիմնականում եղել են նորմայից ցածր: Գետերի մեծ մասում դրանք կազմել են նորմայի 40-80%-ը, առանձին գետերում` 110-160%:
Օգոստոսի 31-ի դրությամբ ջրի լցվածությունն Ախուրյանի ջրամբարում կազմել է 6.50 մլն. խոր. մ (ջրամբարի ծավալը՝ 525.0 մլն. խոր. մ), Արփիլճի ջրամբարում՝ 3.70 մլն. խոր. մ (5.0 մլն. խոր. մ), Ազատի ջրամբարում` 9.29 մլն. խոր. մ (70.0 մլն. խոր. մ) և Ապարանի ջրամբարում` 9.41 մլն. խոր. մ (91.0 մլն. խոր. մ):
Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 16 սմ-ով և օգոստոսի 31-ի դրությամբ կազմել 1 900.29 մ, որը 2013թ. նույն օրվա համեմատ ցածր է 9 սմ-ով: Ամսվա ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 65.536 մլն. խմ: