Անցած շաբաթ մայրաքաղաքում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ
Հոկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39712 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4231 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 806 քաղաքացի: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հոկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 478 երեխա` 253 տղա և 225 աղջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին