Սառեցրած խոզի ճարպ ներմուծած ընկերությունը խախտումներ է թույլ տվել
Սառեցրած խոզի ճարպ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան ներմուծած «Ամոկա Գլաս» ՍՊ ընկերությունը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում: Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ա. Քոչարյանի կազմած իրավական ակտից Panorama.am-ը տեղեկանում է, որ ներմուծողը օրենքով սահմանված ժամկետում մաքսային հսկողության իրականացման համար հայտարարագիր չի ներկայացրել՝ խախտելով Մաքսային օրենսդրության պահանջները:
Մաքսատան պետի որոշմամբ, ընկերության տնօրեն Մկրտիչ Ջավադյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ