«Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն» (լուսանկարներ)
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղել են Տավուշի մարզի Այգեպար համայնքում: «Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այցելել են օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել են հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։ Այս մասին հայտնում է ՀԵՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ մեր ուշադրության պակասն ունեն։
«Չնայած ես տավուշցի եմ, հաճախ եմ լինում սահմանամերձ տարբեր համայնքներում, սակայն մեր սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն: Գյուղն ապրում է բնականոն հունով: Այգեպարցիներից տիկին Լարիսան ասում է՝ մի օր որ չեն կրակում, զարմանում ենք, անհանգստանում ենք»,- ասել է Կարեն Իսկանդարյանը:
Երիտասարդները եղել են նաև հրդեհից տուժածների նոր բնակարանում։
ՀԵՀ մարզային կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Այգեպարի մանկապարտեզ: Մանկապարտեզի սաներին փոխանցել հագուստ, խաղալիքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր