Ավտովթար`Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ. հատվածում` Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, որի հետևանքով ուղևորը և վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը` Գ. Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ