Կենդանասերները բողոքի ցույց կանեն` պահանջելով կանգնեցնել շների դաժան սպանդը
Երևանում իրականացվում է թափառող շների աննախադեպ սպանդ: Այս մասին ահազանգում են «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության ակտիվիստները` գրեթե ամեն օր զանգեր ստանալով մայրաքաղաքի տարբեր հատվածների բնակիչներից այն մասին, որ շներին սպանում են, անգամ նրանց, ում պահում են շենքերի բնակիչները: Ամենասարսափելին այն է, որ շատ դեպքերում խեղճ կենդանիները դաժանության զոհ են դառնում, նրանց սպանում են ոչ միայն հրազենով, այլև երկաթե ձողերով, քարերով: Եվ այս ամենը հասու է լինում երևանցիներին, ազդելով նրանց հոգեկանի վրա:
Panorama.am-ին ՀԿ-ից հայտնեցին, քանի որ հենց Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ սկսվել է թափառող շների զանգվածային ու աննախադեպ սպանդը, ապաև նրանք հրավիրում են բոլոր սրտացավ ու կենդանասեր քաղաքացիներին միանալ երկուշաբթի օրը ժամը 11:30-ին քաղաքապետարանի մոտ անցկացվելիք բողոքի ցույցին` պահանջելով կանգնեցնել շների անօրեն հավաքն ու սպանդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ