Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթներ չեն իրականացվելու
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
«Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Ինտերֆաքս» գործակալությանը Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինն ասել էր, որ Ղրիմի և Հայաստանի միջև գործելու է ուղիղ ավիաչվերթ, նոյեմբերի 16-ից գործելու է Սիմֆերոպոլ - Երևան չվերթը, որն իրականացնելու է «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը: «Տոմսերի վաճառքն արդեն իրականացվում է և արդեն կան գնորդներ», - ասել է Ցուրկինը:
«Այո, նույնիսկ օրն են նշում, տոմսեր են իբրև վաճառում, բայց թույլտվություն չունեն, չեն կարող չվերթ իրականացնել»,- կրկնեց Ռուբեն Գրդզելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին