Ռիհաննան և Բեյոնսեն կօգնեն ամերիկացի ուսանողներին ուսումնասիրել ֆեմինիզմ
Տեխասի համալսարանի ծրագրում հայտնվել է ուսումնական մոդուլ՝ նվիրված երգչուհիներ Ռիհաննային և Բեյոնսեին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Cosmopolitan-ին:
Երգչուհիների երգերի սյուժեների օրինակներով ֆեմինիզմ կրող են ուսումնասիրել այն ուսանողները, ովքեր ընտրել են աֆրո-ամերիկյան ուսումնասիրություններ առարկան:
Ուսանողները պետք է ուսումնասիրեն ինչպես են Ռիհաննայի և Բեյոնսեի երգերի տեահոլովակները և հանրային գործունեությունը արտահայտում աֆրոամերկյան ֆեմինիզմի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ պայքար բռնության դեմ, տնտեսական անհավասարություն, արևմտյան գեղեկցության տպավորիչ չափանիշներ:
Երգչուհիների ստեղծագործական գործունեության հիման վրա անցկացվելիք դասընթացների ժամանակ կքննարկվեն նաև սեքսուալության և սևամորթ կանանց ստեղծագործական ինքնաարտահայտման հարցերը:
Մոդուլը կհայտնվի համալսարանի ծրագրում արդեն 2015 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ