Թեյի երկարատև օգտագործումն օգտակար է առողջությանը
Գիտնականները ուսումնասիրել են 25 հետազոտությունների արդյունքներ, որոնցով պարզում են թեյի ու ճնշման միջև եղած կապը: Նրանք հայտնաբերել են, որ թեյի փոքր քանակությունը չի ազդում արյան ճնշման վրա, բայց ահա դրա երկարատև օգտագործումը՝ 12 և ավելի շաբաթ, ինչպես պարզվել է, շատ օգտակար է առողջության համար:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, այն մարդիկ ովքեր նվազագույնը թեյ խմել են երեք ամիս, նկատվել է արյան ճնշման նվազում, ինչը դրական է ազդում սրտի վրա, նվազեցնելով ինսուլտի վտանգը:
Առավել օգտակար է կանաչ թեյը, ապա՝ սևը: Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական կանոնավոր կերպով պետք է խմել 3-4 բաժակ թեյ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին