Վաշինգտոնում դպրոցական տղան կրակել է՝ թիրախ ունենալով իր հանդիպման առաջարկը մերժած աղջկան
Վաշինգտոնի դպրոցներից մեկի աշակերտը նախօրեին ուսումնական հաստատության սրճարանում նախ կրակել է հինգ հոգու, այնուհետև իրեն: Կրակոցների պատճառով մահացել է մի աղջիկ, չորս տուժած գտնվում է հիվանդանոցում: Երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և պայքարում են նրանց կյանքի համար: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին լրագրողներին հայտնել են ոստիկանությունից:
Իրավապահ մարմինների տվյալներով, դեռահասի թիրախը եղել է մի աղջիկ, ով հրաժարվել է նրա հետ գնալ հանդիպման:
Վիրավորվել է երկու աղջիկ, և երկու դեռահաս՝ 14-15 տարեկան, ովքեր հրաձիգի զարմիկներն են: Ոստիկանությունում նշում են, որ հրաձիգը մահացու վիրավորել է իրեն այն ժամանակ, երբ նրա ձեռքից փորձել է բռնել սրճարանի աշխատակիցը՝ որպեսզի թույլ չտա կրակի:
Դպրոցականը եղել է 14 տարեկան: Նա ընտանիքի և շրջապատի ներկայացմամբ եղել է լավ սովորող աշակերտ, դպրոցում առաջատարների շարքերում է եղել: Աշակերտն ատրճանակը ձեռքին մտել է դպրոցի սրճարան և սկսել կրակել: Երեխաները սկսել են փախչել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ