Կարդինալ. Հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հռոմի պապը գա Հայաստան
«Ես չգիտեմ՝ կլինեմ, թե ոչ, բայց հայ ժողովրդի կողմից ցանկություն կա, որ Հռոմի պապը գա Հայաստան»,- ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է կարդինալին 2015 թ. ապրիլի 24-ին հանդիպել Ծիծեռնակաբերդի բարձունքում:
Նա նշեց, որ կաթոլիկ եկեղեցու կողմից այդ օրը հայ ժողովրդին ուղղված համերաշխության, եղբայրության ուղերձ կլինի:
«Մարդկությունը հիշում է, բոլորը հիշում են: Չգիտեմ՝ որտեղ կլինեմ, բայց անպայման այդ պահը կհիշեմ»,- ասաց կարդինալը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան