Կօծվի Ս. Գևորգ եկեղեցու խաչվառն ու Ս. Աստվածածին եկեղեցու խաչքարեր
Նոյեմբերի 1-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կօծվեն Խաչվառն ու Վեմքարը:
Արարողության ավարտին համայնքի անդամները պատրաստել են տոնախմբություն՝ նշելու եկեղեցու օծման հնգամյակը: Ելույթ կունենան Ս. Գևորգ Եկեղեցու կիրակնօրյա վարժարանի սաները, կհնչեն հոգևոր երգեր: Հյուրերը հնարավորություն կունենան տեղում ձեռքով պատրաստել տարբեր իրեր, որոնց համար կտրամադրվեն անհրաժեշտ նյութեր և պարագաներ: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նույն օրը` ժամը 16.30, Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցում Տ. Նավասարդ սրբազան հայրը կօծի եկեղեցու երեք խաչքարերը:
Այստեղ ևս արարողությունից հետո համայնքը նախապատրաստել է փոքրիկ տոնախմբություն, որից հետո մատաղ կմատուցվի հյուրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին