Բան Կի Մուն. Պաղեստին պետության ճանաչումը յուրաքանչյուր երկրի գործն է
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ի գիտություն է ընդունել Շվեդիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը, սակայն հրաժարվել է մեկնաբանություն տալ` նշելով, որ դա կազմակերպության յուրաքանչյուր անդամ-երկրի իրավունքն է: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Այս կամ այն երկրի անկախության ճանաչումը այն հարցն է, որը ինքնուրույն որոշում են ՄԱԿ անդամ-երկրները: ՄԱԿ գլխավոր քարտուղարը, իհարկե, տեղյակ է Շվեդիայի որոշման մասին: Սակայն, կրկին ասում եմ, որ նման որոշումներ կայացնում են անդամ-երկրները ինքնուրույն, և դա չի մեկնաբանվում»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Բան Կի Մունի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Հիշեցնենք, որ նախօրեին Շվեդիայի կառավարությունը Պաղեստինը պաշտոնապես որպես պետություն ճանաչեց: Իսրայելի ԱԳՆ-ն ի պատասխան Ստոկհոլմից հետ կանչեց իր դեսպանին:
Շվեդիան ԵՄ պատմության մեջ առաջին պետությունն է, որ ճանաչեց Պաղեստին պետությունը: 1980-ական թվականներին այդ քայլն արդեն արել էին Բուլղարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Մալթան, Չեխիան և Հունգարիան, սակայն նրանք դեռ միության անդամ չէին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին