Մայրության նպաստի մասին օրինագիծը առաջին հերթին ազդելու է ծնելիության վրա
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նոր օրենքի ընդունումը առաջին հերթին ազդելու է ծնելիության վրա, իսկ այսօր բոլորն էլ գիտեն, որ մեր երկրում ծնելիությունը որքան է նվազել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Ըստ նրա՝ այս նախագիծը չի խրախուսում ծնելիությունը և զույգերը տեսնելով, որ չեն կարողանա ապահովել ընտանիքի մինիմալ պահանջները, կբավարարվեն մեկ երեխայով, իսկ երկրորդ երեխայի մասին չեն էլ մտածի:
«Կարծես թե ավանդույթ է ձևավորվել, և փոխանակ Կառավարության որոշումները համապատասխանեն օրենքին, հակառակն է արվում՝ ընդունվում է որոշումը, իսկ հետո այն համապատասխանեցնում են օրենքներին»,- ասաց Մ.Փիլիպոսյանը` հավելելով, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան դիմելու է ՀՀ կառավարությանը, որպեսզի շրջանառությունից հանեն այս նախագիծը:
Նա նաև նշեց, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու Աշխատանքային օրենսգրքին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ