Ռուսաստանում կոչ են անում Ամանորին զերծ մնալ արտասահման մեկնելուց
Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Անան Պոպովան ռուսներին խորհուրդ է տալիս առաջիկայում զերծ մնալ արտասահման հանգստի մեկնելուց: Պատճառը Էբոլայի համաճարակն է. Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Նա մարամասնել է, որ խոսքը հատկապես վերաբերում է Ամանորյա տոներին, որոնք ավելի լավ է անցկացնեն Ռուսաստանում:
«Հաշվի առնելով աշխարհում առկա համաճարակային իրավիճակը, խորհուրդ է տրվում կրճատել բոլոր ուղևորություններն ու արտասահմանում հանգիստը: Պետք է հոգ տանել ձեր մասին, ձեր առողջության մասին, ձեր երեխաների առողջության մասին»,-ասել է Պոպովան:
Նա նշել է, որ առայժմ ռուսաստանցիներին անհանգստացնող ոչինչ չկա, ձեռնարկված են բոլոր միջոցառումներ, որպեսզի այն չտարածվի երկրում: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ այդ պարագայում կարելի է խուսափել ոչ միայն Էբոլայից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր