2013թ-ին Հայաստանում աղքատության խորությունը գնահատվել է 5.9%, իսկ սրությունը` 1.7%. ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որն անդրադառնում է 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխություններին: Զեկույցը կազմվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ:

Զեկույցում անդրադառնալով աղքատության խորությանը, նշվում է, որ աղքատության խորությունը միայն աղքատ բնակչության հաշվով հաշվարկվելու դեպքում ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն ` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից:

Աղքատության խորության (2013 թվականի համար 5.9 տոկոս) գնահատականը  նաև ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և աղքատ, և ոչ աղքատ ) հավաքագրելու աղքատության գծի 5.9 տոկոսին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար՝ ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին:

Աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած անհավասարությունը: Մասնավորապես, աղքատության սրությունն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության  գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ:

2013 թվականին աղքատության սրությունը կազմել է 1.7 տոկոս: 2013 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռևս գերազանցում է 2008 թվականի մակարդակին 1.1 տոկոսային կետով, շատ աղքատների մակարդակը ` 0.7 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը ` 4.4 տոկոսային կետով ( կամ 15.9 տոկոսով): 2013 թվականին աղքատության խորությունը գնահատվել է 5.9 տոկոս ` 2008 թվականի 5.1 տոկոսի համեմատ (աճը ` 0.8 տոկոսային կետ ), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.7 տոկոս ` 2008 թվականի 1.4 տոկոսի համեմատ (աճը` 0.3 տոկոսային կետ):

Աղքատության գծի նկատմամբ աղքատների համար անհրաժեշտ լրացուցիչ սպառման միջին պակասուրդը՝ արտահայտված տոկոսներով, կազմել է 18.4 տոկոս:

Զեկուցյում նշվում է նաև, որ սղքատությունը 2013 թվականին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (32.2 տոկոս ) և գյուղական (31.7 տոկոս ) բնակավայրերի : 2008-2013 թթ. ժամանակահատվածում աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում (4.6 տոկոսային կետ ` 4.2 տոկոսային կետի դիմաց):

Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների` աղքատության մակարդակն ամենացածրն է (25.5 տոկոս ), ինչը 1.5 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թվականի համեմատ աղքատության աճը 2013 թվականին Երևանում կազմել է 5.4 տոկոսային կետ, Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում` 3.5 տոկոսային կետ :

Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.8 տոկոս ) քաղաքաբնակներ են:

Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում ըստ եկամուտների ցուցանիշի 3 բնակչության բևեռացումն ավելի խորն է՝ սպառման ագրեգատի ցուցանիշի համեմատ: Սպառման անհավասարությունը, որ չափվում է Ջինիի գործակցով , 2013 թվականին ավելանալով կազմել է 0.271` 2008 թվականի 0.242- ի համեմատ : Ըստ ամբողջական
եկամուտների` անհավասարությունը 2013 թվականին աճելով կազմել է 0.372` 2008 թվականի 0.339- ի համեմատ:

2013 թվականի ՏՏԿԱՀ-ի ընթացքում տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր բարեկեցության և կենսամակարդակի վերաբերյալ նրանց անձնական դատողությունների կամ սուբյեկտիվ գնահատականների վերաբերյալ:

Հայաստանում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի համեմատ սուբյեկտիվ գնահատականներն ավելի ցածր են : 2013 թվականին հարցվածների 18.0 տոկոսն իրենց համարել են աղքատ ( ըստ սպառման ագրեգատի հաշվարկված 32.0 տոկոսի համեմատ):

Իրենց ծայրահեղ աղքատ են համարել հարցվածների 3.3 տոկոսը ` ըստ սպառման ագրեգատի գնահատված ծայրահեղ աղքատության 2.7 տոկոս մակարդակի համեմատ:

2008 թվականի համեմատ 2013 թվականին աղքատության մակարդակի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականներն ավելի բարձր են (2013 թվականին 18.0 տոկոս ` 2008 թվականի 17.0 տոկոսի համեմատ ):

Նախորդող հրապարակում`
2013-ին ՀՀ բնակչության գրեթե ամեն երրորդը եղել է աղքատ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}