Հասարակություն 11:48 26/11/2014

Իրականացվեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր իրականացվեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը:

Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մեր հանրապետությունում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը: Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» անցումային օրենքով, որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար:

«Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացում մենք առաջիններից չենք: Եվրոպական որոշ երկրներում թվայնացման աշխատանքները սկսվել են 1998-99 թվականներից, Մերձբալթիկայում ամբողջական թվայնացված հեռարձակման են անցել արդեն 2010-12 թթ-ից: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում մենք առաջ ենք որոշ երկրներից»,- ասաց Գ.Բեգլարյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից: Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ: Մասնակցում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող իտալական «Թելսատ», սլովենական «Էլթի», իսպանական «Պրոմաքս» և այլ ընկերություններ:

Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից ավելի քան մեկ միլիարդ դրամ հարկերի և տուրքերի ձևով վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե: Ծրագրով նախատեսված է իրականացնել ներկայումս գործող 64 հեռարձակման հեռուստակայանների ամբողջական վերազինման, ինչպես նաև թվով 150 նոր աշտարակ-կայանների կառուցման և շահագործման աշխատանքներ:

Նշվեց նաև, որ Հայաստանը որպես թվային հեռուստահեռարձակման ստանդարտ ընդունել է եվրոպական DVB-T2 (ԴԻՎԻԲԻ- ԹԻ2) ձևաչափը, ազդանշանների սեղմման MPEG-4 (ԷՄ ՓԻ Ի ՋԻ-4) ժամանակակից ալգորիթմով:

Համակարգը իրականացվում է եվրոպական առաջավոր արտադրողների համակարգչային լուծումների, սարքերի, սարքավորումների և ծրագային ապահովման միջոցով:

Գ. Բեգլարյանը հայտնեց, որ հեռուստառադիոհեռարձակման համակարգի թվայնացման գործընթացը մտել է ավարտական փուլ. «Էրիքսոն» կազմակերպության կողմից արդեն առաքվել է պայմանագրով նախատեսված սարքավորումների 100%-ը: Առաքված սարքավորումները մաքսազերծվել են, պահեստավորվել և համապատասխան խմբաքանակներով ուղարկվում են մարզային կայաններ: Ըստ սահմանված ժամանակացույցի, ավարտվել են հանրապետական գլխամասային կայանի մոնտաժման աշխատանքները, և ներկայումս այն թեսթավորվում է «Էրիքսոնի» մասնագետների կողմից: Ավարտվել են Երևանի հեռուստակայանի հաղորդիչ անտենայի և հաղորդակների մոնտաժման աշխատանքները»:

Նա նշեց նաև, որ նախարարությունը հրավեր է ուղարկել իտալացի և սլովենացի գործընկերներին՝ Երևանի հաղորդիչ կայանի փորձնական գործարկմանը մասնակցելու համար: Գ. Բեգլարյանը հայտնեց, որ մեկնարկել է թվային հեռուստահեռարձակման փորձնական թողարկումը: Աշտարակ քաղաքում սկսվել է փորձնական թվային հեռուստահեռարձակումը, որով փորձակվում է երևանյան գլխակայանից մարզային քաղաքներում ազդանշանների հեռահաղորդումը։

«Ազդանշանի հեռահաղորդման և հեռարձակման որակը գոհացուցիչ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ անցումը թվային հեռարձակման ունի բազմաթիվ դրական կողմեր ինչպես երկրի, այնպես էլ հեռահաղորդող կազմակերպությունների և բնակչության համար:

Գ. Բեգլարյանը նշեց, որ թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաև որոշ ծախսեր բնակչության կողմից՝ ապահովելու իրենց հեռուստացույցները թվային ընդունիչներով: Իսկ բնակչությանն օժանդակելու նպատակով Հայաստանում ընտրվել է հեռուստահեռարձակման թվայնացման շեշտված սոցիալական ուղղվածություն: Այս ծրագրով, Երևանում և մերձակա բնակավայրերում նախատեսվել և իրականացվում է թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստածրագրերի անվճար հեռարձակում: Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչների համար սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս հեռարձակվող բոլոր հեռուստածրագրերը՝ առանց բացառության, իսկ մարզային բնակավայրերում անվճար հեռարձակվող ծրագրերի միջին թիվը, ըստ նախատեսվածի՝ կրկնապատկվելու է:

Նախարարը հայտնեց, որ սոցիալական ծրագրով ՀՀ բնակչության անապահով շերտերի ծախսերի խնդիրը կհոգա պետությունը։

«Թվայնացումից հետո հանրապետությունում որոշ ժամանակ պահպանվելու է նաև զուգահեռ անալոգային հեռարձակումը՝ իրենց հեռուստատեսային ընդունիչներում անհրաժեշտ փոփոխությունը կատարել չհասցրած բնակիչների համար»,- ասաց Գ.Բեգլարյանը:

Նա նշեց, որ չնայած լարված ռեժիմին, աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, և ըստ ծրագրի, պետք է ամբողջովին ավարտվեն 2015 թվականի հուլիսի 10-ին:

«Այս վերջին փուլում մեր կողմից հատուկ կարևորվում են օրենսդրական նախաձեռնությամբ օժտված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները և կառուցողական առաջարկները: Նախարարությունը պատրաստ է իր համապատասխան կառույցներով մասնագիտական և փորձագիտական օժանդակություն մատուցելու այդ համագործակցությանը»,-ընդգծեց Գ. Բեգլարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}