«Օրանժի» բաժանորդները «Սինեմա սթար»-ից գնելով կինոյի մեկ տոմս երկրորդը կստանան անվճար (տեսանյութ)
«Օրանժ» ընկերությունն ու «Սինեմա սթար» կինոթատրոնը նոր նախաձեռնություն են սկսում: Այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի «Օրանժի» բաժանորդները «Սինեմա սթար»-ից մեկ տոմս գնելով երկրորդը կստանան անվճար: Life.panorama.am-ը գրում է, որ «Օրանժ կինո» ակցիային մասնակցելու համար «Օրանժի» բաժանորդները պետք է 5555 կարճ համարին ուղարկեն «Kino» բառը, այնուհետ պատասխան հաղորդագրությունում կստանա, որում նշված կլինի հատուկ ծածկագիրը, որը ներկայացնելով «Սինեմաս սթար»-ի տոմսարկղ, կարող են օգտվել ծառայությունից; Նկատենք, որ հաղորդագրության համար հավելյալ գումար չի գանձվում:
«Կինոն ի սկզբանե եղել է «Օրանժ»-ի կողմից հովանավորվող գործունեության առանցքային ուղղություններից: Մենք համարում ենք, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր են, երբ դրանք դիտում ես մտերիմներիդ հետ և ուրախ ենք «Օրանժի» բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի»,- ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժիլբերտը:
Նշենք, որ «Օրանժ կինո» ծառայությունը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում և մի շարք այլ երկրներում: 2011 թվականից ի վեր ակցիան գործում է նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, այսուհետ ակցիայից օգտվելու հնարավորություն կունենան նաև «Սինեմաս սթար» կինոթատրոնի այցելուները:
«Ակցիան մեկնարկել է տարիներ առաջ, այն նորություն չէ հայաստանյան շուկայում: Մենք այս ծառայությունն իրականացնում ենք «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ և այն տեղի էր ունենում յուրաքանչյուր ուրբաթ օրերին, այսօրվանից սկսած «Օրանժ կինոն» կգործի նաև «Սինեմա Սթար» կինոթատրոնում՝երկու կինոթատրոններում եմ չորեքշաբթի օրերին, քանի որ չորեքշաբթին «կինոշաբթի» ենք հայտարարում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց «Օրանժ Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը՝ հավելելով, որ ակցիան կնպաստի նաև կինոթատրոնների հաճախելիության մակարդակի բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ