Մարիա Ալլահվերդյան. ՀՀ քաղաքացիների համար միգրացիայի ամենանախընտրելի երկիրը Ռուսաստանն է
«ՌԴ-ը իր միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ է կատարել, ինչը փակել է մեր որոշակի քաղաքացիների մուտքը այդ երկիր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով միգրացիոն խնդիրներին ասաց ՀՀ միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը:
Նա նշեց, որ 2015թ.-ին ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի թույլտվության` միայն աշխատանքային պայմանագրով մուտք գործել և աշխատել Ռուսաստանի տարածքում:
Մ.Ալլահվերդյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներում կարելի է ասել հավասարվել են ՌԴ-ի քաղաքացիներին և հեշտությամբ ձևակերպվելով անցնում են աշխատանքի այդ երկրում. «Արդեն գործում է Տունդարձ կայքը, ինչը թույլ է տալիս դրսում բնակվող մեր քաղաքացիներին վերադառնալ Հայաստան: Սկայպի միջոցով մեր քաղաքացիները կարող են կապնվել և տալ իրենց հուզող հարցերը և ստանալ դրանց պատասխանները»:
Նրա խոսքով, միգրացիայի տեսանկյունից Ռուսաստանը այն երկիրն է, որը ավելի շատ նախընտրել է ՀՀ քաղաքացիների համար:
Իր հերթին, Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ միգրացիայի հետ կապված խնդիրները շատ ուժեղ ազդում են հասարակական տրամադրությունների վրա. «Ես խորհուրդ եմ տալիս լրագրողներին անընդհատ չտալ բացասական տեղեկատվություն միգրացիայի մասին: Պետք է ուշադիր հետևել միգրացիոն հոսքերին, այդ թվում սահմանահատումներին»:
Ըստ նրա, միգրացիային նպաստում է ուղևորափոխադրումների հասանելիությունը, այդ թվում ցամաքային ճանապարհով, այդ պատճառով ավելացել է ՀՀ-ից միգրացիոն հոսքերը դեպի դուրս և դեպի Հայաստան: Ի.Տեր-Մինասյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տարի 25.000 մարդ լքում է Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան