Առանց ձեռքերի դաշնամուր նվագելն արդեն հնարավոր է
Ճապոնական Ցուկուբա համալսարանի մասնագետները յուրօրինակ համակարգ են մշակել, որը թույլ է տալիս առանց ձեռքերի օգնության դաշնամուր նվագել, հայտնում է «Գազետան»:
Նվագելուց առաջ դաշնակահարը պետք է հատուկ ակնոց դնի, որը զգայուն ցուցիչների շնորհիվ աչքի շարժին է հետևում: Նվագողն իր առջև ստեղներ է տեսնում, որոնք առանձին նոտա չեն հանդիսանում, այլ մի ամբողջ ակորդ, որը հնչեցնելու համար անհրաժեշտ է հերթով նայել ստեղներին: Այս մեթոդը, Գազետայի փոխանցմամբ, առայժմ միայն թույլ է տալիս ակորդ նվագել, և ոչ մեղեդի, սակայն դա էլ է բավարար պարզ երգերին ձայնակցելու համար:
Ցուկուբայի համալսարանում հույս ունեն, որ այս մեթոդը երաժշտական գործիք նվագելու ըհնարավորություն կտա նրանց, ովքեր նախկինում նվագել չեն կարողացել: Մասնագետները նաև հայտնել են, որ պատրաստվում են նմանատիպ համակարգ մշակել նաև այլ գործիքներ նվագելու համար, մասնավորապես՝ կիթառի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ