ԱԳ նախարարի հանդիպումը ՀԲԸՄ նախագահի հետ
Դեկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը:
Հանդիպմանը քննարկվել են ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ